Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անզուգական էր Հալեպի գունեղ ժխորը

Անզուգական էր Հալեպի գունեղ ժխորը
02.02.2024 | 11:05

Հալեպ…

Լեզուների խառնարան էր ասես այս հինավուրց քաղաքը. արաբերեն, հայերեն, ասորերեն, քրդերեն:

Չգիտեմ ինչու, այն օրերին ինձ թվում էր, թե Հալեպում գերակշռողը հայերն են ու հայերենը:

Գուցե նրանի՞ց էր, որ այդ անզուգական գունեղ ժխորի մեջ միայն հայերեն բառերն ու կանչեր էի հասկանում:

Հիմա, ափսո՜ս, գունեղ ժխորից պակասել են հայերենն ու հայը:

Հիշում եմ, այդ գունեղ օրերին բարեկամս ինձ Մալուլա տարավ։ Հինավուրց քաղաք է Մալուլան, Հալեպից երեք-չորս ժամ ճանապարհ անցանք։

Գաղտնապահ արևելքի հեքիաթային մի էջ բացվեց իմ առաջ։ Նրանց խոսակցական լեզուն ոչ հայերեն էր, ոչ ասորերեն, ոչ արաբերեն, ոչ էլ քրդերեն: Նրանք Քրիստոսի լեզվով էին խոսում` արամերեն ու այս քաղաքի մարդիկ ինձ ավելի բարի թվացին:

Այն տարիներին այսօրվա հնարավորությունները` լուսանկարելու, ձայնագրելու, տեսագրելու չկային: Տասնամյակներ են անցել, բայց այդ բարի դեմքերը, լուսավոր ժպիտները, աչքերի փայլը մնացին, ներծծվեցին հիշողությանս մեջ և այս անսովոր «լուսանկարը» փոխանցում եմ Ձեզ:

Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ